Logo

«Դեռ վերլուծում ենք մրցակցին». Վիտինյան՝ Հայաստանի հավաքականի մասին

18:37 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինյան խոսել է Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպման մասին, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Երբ մենք հաղթում ենք, սպասելիքներն ավելի են մեծանում, իսկ դրանք արդարացնելը պայմանավորված է մեզնով: Ուզում ենք դա ցույց տալ Հայաստանի հավաքականի դեմ խաղում և կարևոր հաղթանակ տանել:

Մենք դեռ վերլուծում ենք Հայաստանի հավաքականին: Խմբի վերաբերյալ կարող եմ ասել, որ ցանկացած միավոր կարող է տարբերություն ստեղծել: Գիտենք, որ չենք կարող սայթաքել ու բաց թողնել երեք միավորը վաստակելու հնարավորությունները: Ահա թե ինչ ենք փորձելու անել»,- ասել է Վիտինյան:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ