Մեմֆիս Դեպայը Նիդերլանդների ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է։
«Կորինտիանսի» հարձակվողը Լիտվայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (3-2) դուբլ է գրանցել` հավաքականում գոլերի քանակը հասցնելով 52-ի։
31-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Ռոբին վան Պերսիին, որը «Նարնջագույնների» կազմում մրցակիցների դարպասը գրավել է 50 անգամ։

