Մեմֆիս Դեպայը Ֆինլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի G խմբի խաղում (4-0) երկու գոլային փոխանցում է կատարել` դառնալով Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ասիստենտը։
«Կորինտիանսի» ֆուտբոլիստը հավաքականում ասիստների քանակը հասցրել է 35-ի և շրջանցել Արյեն Ռոբենին (34)։
Դեպայը 54 գոլով նաև նիդերլանդցիների պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է։ Նա ազգային թիմում մասնակցել է 106 հանդիպման։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


