Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կհեռանա ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։ Դեպայն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա մադրիդյան ակումբից։
«Աթլետիկոյի» կազմում վերջին խաղից հետո 30-ամյա ֆուտբոլիստը միանալու է Նիդերլանդների հավաքականին` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Նա ցանկանում է Եվրո-ի ընթացքում գերազանցել Ռոբին վան Պերսիին և դառնալ հավաքականի պատմության լավագույն ռմբարկու։ Դեպայը Վան Պերսիին զիջում է 6 գոլով։
Դեպայն իր ապագայի հարցում որոշում կկայացնի միայն Եվրոպայի առաջնության ավարտից հետո։
Հարձակվողը 2023/24 մրցաշրջանում 31 խաղում խփել է 9 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։