Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարեց չորս ֆուտբոլիստների հեռանալու մասին: Նրանց պայմանագրերի ժամկետն ավարտվել է:
Իսպանական գրանդից հեռացել են պաշտպաններ, իսպանացի Մարիո Էրմոսոն, բրազիլացի Գաբրիել Պաուլիստան, հարձակվողներ, նիդերլանդցի Մեմֆիս Դեպայն ու իսպանացի Վիտոլոն: Բոլորն էլ դարձան ազատ գործակաալ:
30-ամյա Դեպայն «Աթլետիկոյի» կազմում 2023/2024 մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա Էրմոսոն անցկացրած 45 խաղում դարձել է երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա Պաուլիստան անցկացրել է 24 հանդիպում, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել։ 34-ամյա Վիտոլոն ոչ մի հանդիպում չի անցկացրել: