Նիդերլանդցի անվանի հարձակվող Մեմֆիս Դեպայը տպավորիչ, բայց չարձանագրված գոլով է աչքի ընկել Բրազիլիայի Ա Սերիայի 7-րդ տուրի «Կորինտիանս» - «Ինտերնասյոնալ» խաղում (4-2):
2-2 հաշվի ժամանակ Դեպայն աջ եզրից փոխանցում է ստացել և շեշտակի հարվածով գրավել է 62-րդ րոպեից 10 հոգով մնացած մրցակցի դարպասը: Գոլը, սակայն, չեղարկվել է գրոհի կազմակերպման փուլում «Կորինտիանսի» խաղացողներից մեկի կատարած խախտման պատճառով:
Memphis Depay, de primeira, acerta um belíssimo chute pra virar o jogo: Corinthians 3x2 Internacional
— Papo de Boleiros 🇧🇷 (@_papoboleiros) May 3, 2025
🔥 Quer ver os gols do #Brasileirão? Então, segue a gente e não perca nenhum lance! 📲⚽ pic.twitter.com/7g9hF6gvba
Չնայած դրան՝ Դեպայն ու խաղընկերները կարողացել են հաղթանակ կորզել. ավելացված 5-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոցի հնարավորություն են ստացել, նշակետից անվրեպ հարվածել է Յուրի Ալբերտոն, որը ձևակերպել է հեթ-տրիկ: 90+13-ին էլ խաղի վերջակետը դրել է կիսապաշտպան Իգոր Կորոնադոն:
Կարդացեք նաև՝


