Թուրինի «Յուվենտուսն» օգոստոսի 18-ին պատրաստվում է համաձայնեցնել կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «Յուվենտուսի» ղեկավարները վերջնական համաձայնության գալու համար ևս մեկ անգամ կհանդիպեն կատալոնական ակումբի իրենց գործընկերներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայը պայմանագիր է համաձայնեցրել «Յուվենտուսի» հետ։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականի առաջատարն անցյալ ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»:


