ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության երրորդ տուրի չորս լավագույն գոլերը։
Առանձնացվել են Հական Չալհանօղլուի (Թուրիքա), Մատիա Ձականիի (Իտալիա), Ֆերան Տորեսի (Իսպանիա) և Մեմֆիս Դեպայի (Նիդերլանդներ) գոլերը։ Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում ավարտվել է խմբային փուլն ու հայտնի են դարձել 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը։ Փլեյ-օֆֆը կմեկնարկի հունիսի 29-ին։