Logo

Դեոնտեյ Ուայլդեր. «Ուզում եմ՝ մարդիկ ասեն, որ ես իսկական լեգենդ էի»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:25 / 13.10.2022Բռնցքամարտ
Դեոնտեյ Ուայլդեր

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Դեոնտեյ Ուայլդերը (42-2-1, 41 նոկաուտ) խոսել է կարիերայի մոտալուտ ավարտի մասին:

«Իմ կարիերայի ավարտին մնացել է երեք տարի, և դրանք արագ կանցնեն։ Հրաշալի զգացողություն է, երբ քեզ ճանաչում են, քանի դեռ ողջ ես:

Ես չեմ մահացել և չեմ պատրաստվում մահանալ, և դեռ թոշակի չեմ անցել։ Դրա համար ես ինձ նվիրում եմ մարդկանց։ Ուզում եմ, որ իմ մասին ասեն, որ ես մեծ մարդ էի, դրդող, ես հավատարիմ մնացի իմ խոսքին։

Ես ուզում եմ, որ մարդիկ ասեն, որ ես իսկական լեգենդ էի։ Ես մնացի խաղի մեջ, որպեսզի փորձեմ մրցել լավագույնների հետ և շարունակել դա անել: 

Իմ մենամարտերը Ֆյուրիի հետ: Յուրաքանչյուր մենամարտ ձեզ ավելի լավ մարտիկ է դարձնում: Ստիպում է ձեզ մտածել որոշ բաների մասին և փոխել ձեր մարտավարական պլանը: Այս բոլոր մենամարտերը մնացել են երկրպագուների հիշողության մեջ»,- Boxing News 24-ի հետ զրույցում հայտնել է 36-ամյա բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ուայլդերը Բրուքլինում կմենամարտի Ֆինլանդիան ներկայացնող Ռոբերտ Հելենիուսի (31-3, 20 նոկաուտ) հետ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ