Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Դենիս Զակարիան մարզական կարիերան կշարունակի իտալական «Յուվենտուսում»։
Թուրինյան ակումբի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն արդեն ժամանել է Թուրին՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում տեղեկացրել է, որ «Յուվեն» 5 մլն եվրո և բոնուսի տեսքով լրացուցիչ 3 միլիոն եվրո կվճարի գերմանական ակումբին։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականի հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Զակարիան 18 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։