Logo

Դենիս Վիլնյովը բացահայտում է մի կարևոր կերպար, որը կհայտնվի «Dune»-ի շարունակությունում

Հեղինակ
tigran5
00:00 / 19.11.2021ՍՊՈՐՏ
0003dune - Դենիս Վիլնյովը բացահայտում է մի կարևոր կերպար, որը կհայտնվի «Dune»-ի շարունակությունում

Ռեժիսոր Դենիս Վիլնյովը Empire-ին տված հարցազրույցում պատմել է, թե Ֆրենկ Հերբերտի վեպերից ինչպիսի կարևոր կերպար է հայտնվելու «Dune»-ի շարունակությունում:

Նրա խոսքով՝ երկրորդ մասում հեռուստադիտողները կտեսնեն Բարոն Վլադիմիր Հարկոնենի ժառանգորդ Ֆեյդ-Ռաուտին:

Հերբերտի գրքերում նա հիմնական առանցքային կերպարներից մեկն է: Այնուամենայնիվ, Վիլնյովի ֆիլմում չի հայտնվում: Կինոռեժիսորը բացատրել է, որ դա միտումնավոր է արել:
«Այս որոշումը ես անձամբ եմ կայացրել: Առաջին մասում բավականաչափ հերոսներ կային: Կարծում էի, որ ավելի ճիշտ կլինի Ֆեյդին թողնել երկրորդի համար: Նա անպայման կդառնա շատ կարևոր կերպար»,- մանրամասներով կիսվել է Դենիս Վիլնյովը:

Թե ով է խաղալու չարագործի դերը, դեռ չի հայտարարվել:

«Dune» ֆիլմի շարունակությունը նախատեսվում է թողարկել 2023 թվականի հոկտեմբերին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա