Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի 6-8 շաբաթ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
37-ամյա ռուս ֆուտբոլիստը «Փյունիկի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում (0-5) սրունքի մկանի պատռվածք է ստացել։ Կիսապաշտպանն այժմ Մոսկվայում է` համապատասխան բուժում ստանալու համար։
Հիշեցնենք, որ Դենիս Գլուշակովն այս տարվա փետրվարին է տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում անցկացրած 12 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։