Logo

Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

13:01 / 20.05.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է ակումբից հեռանալու մասին.

«Երբ մրցաշրջանն ավարտվի, կգնամ իրերս կհավաքեմ, հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտուից»։ Պայմանագիրս լրանում է մրցաշրջանի ավարտին։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ է սպասվում ապագայում։ Ինչո՞ւ փորձեմ գուշակություններ անել, եթե չգիտեմ` ինչ է լինելու վաղը։ Դեռ ցանկանում եմ խաղալ։ Եթե չկարողանամ խաղալ, խաղակոշիկներս կկախեմ մեխից, բայց այս պահին պատրաստ եմ դաշտում փակել յուրաքանչյուր դիրք»,- մեջբերում է «Спорт-экспресс»-ը։

Հիշեցնենք, որ ռուս ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին։ 37-ամյա կիսապաշտպանն ակումբում 12 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։ Գլուշակովն այժմ ապաքինվում է սրունքի մկանի պատռվածքից։ «Ուրարտուն» հայտնել էր, որ ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ է 6-8 շաբաթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա