Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը 38 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Հոկտեմբերի 11-ին նրա երկու հարազատ թիմերը` Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Սպարտակն» ընկերական խաղ կանցկացնեն և հրաժեշտ կտան Գլուշակովին: Գլուշակովը խաղակեսերից մեկում կխաղա «Լոկոմոտիվի», մյուսում` «Սպարտակի» կազմում:
Ռուս կիսապաշտպանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել էր Երևանի «Ուրարտուի» կազմում: Նրա կարիերայի վերջին թիմը «ԲՄԱ Ռոստովն» է:
Գլուշակովը 57 խաղ է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, խփել 5 գոլ:


