«Հարրի Փոթերի» աստղ Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ ֆիլմի ֆրանշիզայի նկարահանումների ժամանակ սիրահարված է եղել դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, որը մարմնավորում է Բելատրիքս Լեսթրեյնջին:
32-ամյա դերասանը իր գաղտնի սիրո մասին պատմել է «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի թողարկման 20-ամյակին նվիրված հատուկ դրվագում: Ինչպես նշում է People-ը, ֆիլմում Դանիելը 55-ամյա դերասանուհու համար բարձրաձայն կարդացել է սիրային ուղերձ, որը ժամանակին գրել է նրա համար:
«Հարգելի ՀԲՔ (Հելենա Բոնեմ Քարթերին) ես երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել լինել քո գործընկերը նկարահանման հրապարակում և ստացել եմ քո աջակցությունը: Ամեն անգամ ամեն ինչ ավարտվում էր նրանով, որ ես պահում էի քո սուրճը: Ես սիրում եմ քեզ: Երանի 10 տարի շուտ ծնված լինեի, որ հնարավորություն ունենայի…
Մեծ սիրով: Շնորհակալ եմ, որ այդքան հրաշալի եք»:
Դերասանուհու հետ զրույցում Դանիելը խոստովանել է, որ իրական հարաբերությունների առաջին փորձը ստացել է նաև «Հարրի Փոթերի» նկարահանման հրապարակում:
«Իմ կյանքի յուրաքանչյուր հատված անքակտելիորեն կապված է Հարրի Փոթերի հետ: Իմ առաջին համբույրը նկարահանման հրապարակում մի տղամարդու հետ էր: Իմ առաջին «աղջիկներն էլ» էին այստեղից: Այսպես թե այնպես, ամեն ինչ պտտվում էր այս նախագծում նկարահանվելու շուրջ»:
Դանիելը միակը չէ, որն այսքան տարի հետո խոստովանել է, որ սիրահարված է եղել ֆիլմի իր գործընկերոջը: Օրերս Էմմա Ուոթսոնն ասել է, որ ինքը սիրահարված է Թոմ Ֆելթոնին, բայց նա իրեն վերաբերվում էր ինչպես կրտսեր քրոջը: