«Ֆիլադելֆիա Սիքսերսի» պաշտպան Դենի Գրինը Run Your Race պոդկաստի ժամանակ գովեստի խոսքեր է ասել «Դալասի» խաղարկող Լուկա Դոնչինի մասին:
«Ջեյ Գիլջես-Ալքսանդրը և Լուկա Դոնչիչը MVP-ի մակարդակի խաղ են ցուցադրում: Չեմ ուզում ասել, որ Լուկան լավագույն բազմակողմանի խաղացողն է, բայց նա իր թիմին զգալի ուժեղ է դարձնում: Այդ տղան իր խաղով ավելի մոտ է Լեբրոն Ջեյմսին, քան որևէ այլ բասկետբոլիստ: Դոնչիչը թրիփլ-դաբլերի մասնագետ է»,- ասել է Գրինը:
NBA-ի նախորդ առաջնությունում սլովենացին միջինը մեկ խաղում վաստակում էր 32,4 միավոր, գրանցում 8,6 ռեբաունդի և 8,0 արդյունավետ փոխանցում: