Անգլիական «Ասթոն Վիլայի» բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերը տեղափոխվեց իտալական «Նապոլի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բելգիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիս:
Հիշեցնենք, որ Դենդոնկերը «Ասթոն Վիլա» էր տեղափոխվել 2022 թվականին «Վուլվերհեմփթոնից»: Այս մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 15 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։