«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է հարձակվող Սերժ Դեբլեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Դեբլեի վերջին թիմը եղել է Երևանի «Արարատը»: Ընթացիկ առաջնությունում «Արարատի» կազմում 32-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 14 խաղում խփել է նույնքան գոլ և գլխավորում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ռմբարկուների անվանացուցակը։
Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Դեբլեն ընդհանուր մասնակցել է 40 խաղի, որոնցում դարձել է 29 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։