Logo

Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

13:43 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ, հայտնում է Mundo Deportivo-ն:

25-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ևս երեք ամիս: Դեմբելեն վնասվածք էր ստացել փետրվարին: Նախնական կանխատեսումների համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է խաղադաշտ վերադառնար ապրիլին:

Հիշեցնենք, որ Դեմբելեն Լա լիգայի առաջատարի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 խաղի, խփել 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ