Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի տնային խաղում (1-2) սրունքի վնասվածք ստացած ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն վերականգնողական վերջին փուլում է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը շուտով խաղադաշտ կվերադառնա: Միաժամանակ, պաշտպան Աշրաֆ Հաքիմին և վինգեր Դեզիրե Դուեն դեռևս մոտ չեն խաղադաշտ վերադառնալուն:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


