Logo

Դեմբելեն կրկնեց Մբապեի ցուցանիշը

23:53 / 29.04.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում գրավեց Լոնդոնի «Արսենալի» դարպասն ու կրկնեց Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 ներգրավվածություն ունի (8 գոլ, 3 ասիստ)։ Դա «Պարի Սեն-Ժերմենի» պատմության մեջ լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։

2020/21 մրցաշրջանում փարիզյան գրանդի նախկին հարձակվող Մբապեն նույն արդյունքն էր գրանցել` մրցակիցների դարպասը գրավելով 8 անգամ, խաղընկերներին կատարելով 3 արդյունավետ փոխանցում։

«Արսենալ» - ՊՍԺ հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, հասանելի է նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ