Logo

Դեմբելեն կրկին ուշացել է մարզումից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.11.2021ՍՊՈՐՏ
Դեմբելեն կրկին ուշացել է մարզումից - Դեմբելեն կրկին ուշացել է մարզումից

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն շարունակում է խախտել Չավիի սահմանած կանոնները:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆրանսիացին կրկին ուշացել է թիմի մարզումից: Վերջերս Դեմբելեն 3 րոպե էր ուշացել մարզումից, ինչի համար տուգանվել էր: Հաջորդ օրը նա առաջինն էր ժամանել մարզմանը:

Նշվում է, որ «Բարսելոնայի» մարզիչները զարմացել են, որ ֆրանսիացին ուշացել է մարզումից: Նրանք անգամ զանգել են Դեմբելեին, ինչից հետո ֆուտբոլիստը եկել է մարզաբազա:

Չավիի սահմանած կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստները պետք է մարզաբազայում լինեն մարզման մեկնարկից մեկուկես ժամ առաջ: Հավանաբար Դեմբելեն կրկին տուգանվել է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա