Logo

Դեմբելեն կարող է բաց թողնել «Աթլետիկոյի» դեմ խաղը

12:13 / 06.01.2023• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումը:

Sport.es-ի հաղորդմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստն «Ինտերսիթիի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը (4-3) մկանային անհարմարություն է ունեցել:

«Բարսելոնայի» մարզչական շտաբը շարունակում է գնահատել Դեմբելեի վիճակը, դեռևս վերջնական որոշում չի կայացվել նրա մասնակցության վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աթլետիկոյի» դեմ խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 13 գոլով Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:

Հիշեցնենք, որ «Աթլետիկո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ