Կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Բարսելոնայում»՝ հավաստիացնում է RMC Sport-ի լրագրող Լոյկ Տանզին։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ կիսապաշտպանը մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը։ Այնուամենայնիվ, ըստ AS-ի՝ ֆրանսիացին մերժել է «Տոտենհեմի» առաջարկը։
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։