Logo

Դեմբելեն աշխատավարձի բարձրացում է ակնկալում

16:12 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Ուսման Դեմբելեն բանակցում է «Պարի Սեն-Ժերմենի» հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է L'Equipe-ը:

«Ոսկե գնդակ» ստանալուց հետո Դեմբելեն փարիզցիների ղեկավարությունից ակնկալում է աշխատավարձի բարձրացում: 28-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում այժմ ստանում է տարեկան 18 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: 

2025/26 մրցաշրջանում Դեմբելեն ֆրանսիական գրանդի կազմում մասնակցել է 4 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և նույնքան գոլային փոխանցումով:

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ