ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դուբլով է աչքի ընկել «Մոնակոյի» դեմ Լիգա 1-ի 21-րդ տուրի խաղում (4-1):
Ֆրանսիացի հարձակվողը 2025 թվականին անցկացրած 7 խաղում խփել է արդեն 13 գոլ: Նույնքան գոլ Դեմբելեն գրանցել էր ամբողջ նախորդ տարվա ընթացքում՝ 42 խաղում:
«Դեմբելեն հիասքանչ է: Նա անհավանական մարզավիճակում է, կարող է խաղի ցանկացած պահի մրցակցի 3 ֆուտբոլիստի շրջանցել», - նշել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոնեգասկյան թիմի դեմ խաղում հաղթանակից հետո:
ՊՍԺ-ն էլ անպարտելի է առաջնության առաջին 21 խաղում՝ ցուցանիշ, որը մայրաքաղաքը ներկայացնող թիմն իր պատմության մեջ 2 անգամ էր գրանցել՝ 1985/86 և 2015/16 մրցաշրջաններում:


