Logo

Դեմբելեն «Ոսկե գնդակի» մրցանակակիրներից արդյունավետությամբ 15-րդն է

13:33 / 23.09.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն 15-րդ տեղում է 21-րդ դարում «Ոսկե գնդակ» ստացած ֆուտբոլիստների արդյունավետության հաշվարկում, գրում է Score90-ը:

2024/25 մրցաշրջանում ֆրանսիացին 60 խաղում գրանցել է 53 գոլային գործողություն:

Ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը ստացած ֆուտբոլիստներից դարի ռեկորդակրը Լիոնել Մեսին է: 2012 թվականին արգենտինացին «Բարսելոնայի» կազմում 69 խաղում կատարել էր 113 գոլային գործողություն:

Երկրորդ տեղում նույնպես Մեսին է: 2011 թվականին նա 70 խաղում գրանցել էր 96 գոլ+ասիստ և նվաճել «Ոսկե գնդակը»:

Եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուն, որը 59 խաղում գրանցել էր 84 գոլային գործողություն և հաղթել էր մրցանակը 2013 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ