«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն խոսել է իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր՝ իմ մասին անընդհատ խոսակցություններ են եղել: Ատողները ցանկանում են վիրավորել ինձ: Ես երբեք չեմ պատասխանել այս զրպարտություններին։ Իհարկե, լռելով սխալվեցի։
Այսօր ես անկեղծորեն կխոսեմ ամեն ինչի մասին։ Ես սխալվել եմ, ինչպես բոլորը։ Մարզիչն ինձ խնդրում էր խաղալ, եթե նույնիսկ խաղից առաջ մարզավիճակ չունենայի։ Ես միշտ համաձայնել եմ։ Ես դատապարտում եմ յուրաքանչյուրին, որն ինձ վերագրում է որևէ բացասական մտադրություն։
Ես գործող պայմանագիր ունեմ։ Ակումբի և մարզչի տրամադրության տակ եմ։ Միշտ խաղացել եմ ամբողջ ուժով երկրպագուների համար: Շանտաժի չեմ ենթարկվի. Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ են ընթանում։ Իմ գործը ֆուտբոլ խաղալն է, զվարճանալ թիմակիցներիս ու երկրպագուների հետ»,- գրել է Դեմբելեն Ինստագրամի իր էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին «Բարսելոնայի» տնօրենը հայտարարել էր, որ «Դեմբելեն անհապաղ պետք է հեռանա թիմից»:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը Լա լիգայում անցկացրել է 6 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում: