«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ցանկանում է հանդիպել «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտային: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացին մտադիր է թոթափել իր և ակումբի միջև առաջացած լարվածությունը: 24-ամյա ֆուտբոլիստը մտափոխվել է և չի ցանկանում հեռանալ ձմռանը:
Վերջերս «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին հայտնել էր, որ Ուսմանն անհապաղ պետք է հեռանա, քանի որ նվիրված չէ թիմին:
Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում Դեմբելեն մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 ասիստի հեղինակ: