ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն մտադիր է 7 տարի անց ավարտել մարզական կարիերան:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել 34 տարեկանում: Հետո նախատեսում եմ զբաղվել անշարժ գույքի գործով, ուզում եմ ներդրումներ կատարել Աֆրիկայում, Ֆրանսիայում»,- ԱԱ-2018-ի չեմպիոնի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
27-ամյա Դեմբելեն ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2023 թվականի օգոստոսից, մինչև այդ խաղում էր կաատալոնական «Բարսելոնայում»: Ֆրանսիայի չեմպիոնի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: