«Բարսելոնան» և թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կնքել են նոր՝ 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկնաբանել է ակումբում մնալու որոշումը:
«Շատ ուրախ եմ այս պայմանագիրը կնքելու համար: «Բարսան» իմ կյանքի ակումբն է՝ սկսած այն պահից, երբ ես երեխա էի: Մեծ ոգևորությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին: Պատրաստվում եմ անել առավելագույնը»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Դեմբելեն:
Կողմերի նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր հուլիսի 1-ին:


