«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 22-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» ու «Բավարիան»:
Transfermarkt պորտալը Դե Լիխտի տրանսֆերը գնահատում է 65 մլն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում թուրինյան թիմի կազմում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ: