Logo

Դելե Ալին՝ «Էվերթոն» տեղափոխության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:41 / 01.02.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին տեղափոխվել է «Էվերթոն», որը երեկ գլխավորել է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը: Ալին մեկնաբանել է իր տեղափոխությունը՝ խոսելով նաև Լեմպարդի մասին:

«Ես շատ ուրախ եմ, երկար օրվանից հետո՝ մի փոքր հոգնած, բայց ի վերջո ամեն ինչ լավ է, ես ուրախ եմ: Լեմպարդի հետ հասցրել եմ մի քանի անգամ զրուցել: Նա մի խաղացող էր, որով ես հիացել եմ նրա ամբողջ կարիերայի ընթացքում։ Ուրախ եմ, որ աշխատելու եմ նրա հետ, շատ հետաքրքիր է։ Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք գերազանց արդյունքների հասնել։

Ես պարզապես ցանկանում եմ երջանիկ լինել՝ ֆուտբոլ խաղալով։ Լեմպարդի և այն հիանալի խաղացողների հետ աշխատելը, որոնք ունի «Էվերթոնը», հիանալի հնարավորություն է ինձ համար։ Ես ուրախ կլինեմ երկրպագուներին ցույց տալ, թե ինչ կարող եմ անել»,- Ալիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Դելե Ալին բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա