
Անգլիա, Պրեմիեր Լիգա, 30 տուր
19 Հունիս 2020 - 23:15
1Տոտտենհեմ Հոտսպուր
1 

Մանչեսթեր Յունայթեդ
1 - 0 Սթիվեն Բերգվեյն - 27`
1 - 1 Բրունու Ֆերնանդեշ - 81`
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին որակազրկվել է Պրեմիեր լիգայի 1 խաղով՝ կորոնավիրուսի թեմայով կատակելու համար, տեղեկացնում է BBC-ն:
Դեռ փետրվարին անգլիացին Snapchat-ում 2 տեսանյութ է հրապարակել. առաջինը կոչվում է «Ի՞նչ է կորոնան, լսեք ձայնը», որտեղ ֆուտբոլիստը նստած է դիմակով, իսկ հետին պլանում լսվում է մարդկանց խոսակցություններ՝ ասիական ակցենտով: 2-րդ տեսանյութում նա տեսախցիկը շրջում է դեպի ալկոգելը ու գրառում արել՝ «այս վիրուսն ավելի արագ պետք է գտնվի, որ ինձ հասնի»:
Այսպիսով՝ Ալին բաց կթողնի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը:

