Logo

Դելե Ալին պայմանագիր կնքեց իտալական ակումբի հետ

23:24 / 19.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կոմո», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որի ժամկետը կլրանա 2026թ. հուլիսի 1-ին։ Համաձայնագիրն ունի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է անգլիական «Էվերթոնում», սակայն չի մասնակցել ոչ մի հանդիպման։ Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2023թ. փետրվարին թուրքական «Բեշիկթաշի» կազմում։

Ալին 2015-2022թ. հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում», 269 խաղում խփել է 67 գոլ, կատարել 58 արդյունավետ փոխանցում։ 2015թ. նա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Կիսապաշտպանը նաև 3 գոլ է խփել ու 7 ասիստ գրանցել Անգլիայի ազգային հավաքականում անցկացրած 37 խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա