
տուր
01 Հունվար 1970 - 19:35
- 
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Ըստ պարբերականի հաղորդման՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է նախքան տրանսֆերային պատուհանի փակումն իրականություն դարձնել այս գործարքը: Առայժմ չի հաղորդվում՝ դա լինելու է ամբողջական տրանսֆե՞ր, թե՞ վարձավճար:
Հիշեցնենք՝ կիսապաշտպանը երկրորդ անգամ անընդմեջ չի ընդգրկվել «Տոտենհեմի» հայտացուցակում: Ալին բաց է թողել Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում բուլղարական «Լոկոմոտիվի» դեմ կայացած հանդիպումը (2-1), ինչպես նաև Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Սաութհեմփթոնի» դեմ մրցավեճը (5-2):
Երբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հարցրել էին՝ ինչու կիսապաշտպանը չէր հայտավորվել բուլղարական թիմի դեմ խաղին, մասնագետը պատասխանել էր․ «Ինձ դուր չի գալիս իմ թիմում ընդգրկված խաղացողների քանակը: Շատ դժվար է կարգավորել իմ աշխատանքի յուրաքանչյուր ուղղությունը: Բարդ է գլուխ հանել մի իրավիճակից, երբ քո տրամադրության տակ չափազանց շատ խաղացողներ են»:
ՊՍԺ-ն հրաժարվել է Ումտիտիի տրանսֆերը գնելու մտքից ֆուտբոլիստի առողջական խնդիրների պատճառով

