Logo

Դելե Ալին բուժզննում է անցել իտալական ակումբում

13:15 / 25.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմում», «Էվերթոնում» և Անգլիայի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Դելե Ալին բուժզննում է անցել իտալական «Կոմոյում» և պատրաստ է մարզումային գործընթացին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ա սերիայում հանդես եկող ակումբի ղեկավարությունն ավելի ուշ որոշում կկայացնի, թե արդյոք կարելի է պայմանագիր ստորագրել 28-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ Դելե Ալին նախորդ անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2023 թ. փետրվարի 26-ին թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Նա վերջերս հայտարարել էր, որ ծրագրում է մասնակցել 2026 թ. աշխարհի առաջնությանը։

Անգլիացի ֆուտբոլիստը 2015-2022 թթ. հանդես է եկել «Տոտենհեմում», 269 խաղում խփել 67 գոլ, կատարել 58 արդյունավետ փոխանցում։ 2015 թ. նա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Կիսապաշտպանը 2015-2019 թթ. հրավիրվել է Անգլիայի հավաքական, մասնակցել 37 հանդիպման, դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա