Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մատիա Ձականին պատասխանել է այն հարցին, թե տեսնում է նմանություն իր և Ալեսանդրո Դել Պիերոյի գոլերի միջև, որը իտալացի լեգենդար հարձակվողը ԱԱ-2006-ի կիսաեզրափակիչում խփել էր Գերմանիայի հավաքականի դարպասը:
«Դել Պիերոն եղել է իմ կուռքը: Իմ սենյակում կախված է եղել նրա պաստառը: Մենք հանդիպել ենք նրա հետ Գերմանիա մեկնելուց առաջ: Մենք շփվեցինք, ինչը ցնցող էր ինձ համար:
Հիմա ես ունեմ շատ ժամանակ, որպեսզի վայելեմ խմբային փուլից դուրս գալու հաջողությունը, բայց հետո պետք է կենտրոնանանք մյուս խաղի վրա: Շվեյցարիայի հավաքականը շատ լավ թիմ է, մենք համոզվեցինք դրանում Գերմանիայի հետ խաղի ժամանակ»,- ասել է Իտալիայի հավաքականի խաղացողը ՈւԵՖԱ-ի կայքի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում Ձականին Խորվաթիայի հավաքականի դարպասը գրավել էր 90+8-րդ րոպեին, ինչի շնորհիվ իտալացիները ոչ-ոքի (1-1) էին կորզել և նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։


