Թուրինի «Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոյի դուստրը` Դորոտեան, շարունակելու է հոր ճանապարհը։
Sky Sport-ը գրում է, որ Դորոտեա Դել Պիերոն հանդես է գալու «Բիանկոներիի» կանանց Մ17 թիմում։
Իտալական գրանդի նախկին հարձակվողի դուստրը ծնվել է 2009 թվականին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Հիշեցնենք, որ Ալեսանդրո Դել Պիերոն 1993-2012 թթ. խաղացել է «Յուվենտուսում», որի կազմում 705 խաղում խփել 290 գոլ, կատարել 172 արդյունավետ փոխանցում, դարձել Իտալիայի 6-ակի չեմպիոն, մեկ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։