Logo

Դել Պիերո. «Ֆերգյուսոնը մի քանի անգամ ցանկացել է ինձ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»»

17:12 / 23.02.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր նրան տեսնել անգլիական ակումբում:

«Ֆերգյուսոնը մի քանի անգամ ցանկացել է ինձ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»: Դա եղել է և՛ մինչև 2000 թվականը, և՛ դրանից հետո: Ես դեռ հիշում եմ, նա պնդում էր, որ ես տեղափոխվեմ իր թիմ»,- իտալացու խոսքը մեջբերում է Sky Sport-ը:

Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետն անգլիական գրանդը գլխավորել էր 1986-2013 թվականներին: Դել Պիերոն 1993-2012 թվականներին պաշտպանել էր «Յուվենտուսի» մարզական պատիվը, դրանից հետո իտալացին հեռացել էր Եվրոպայից՝ կարիերան շարունակելով Ավստրալիայում և Հնդկաստանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ