Logo

Դեկուն՝ Նեյմարի հավանական վերադարձի մասին. «Երբեմն նման պատմությունները կրկնվում են»

15:57 / 06.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

«Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Երբեմն նման պատմությունները կրկնվում են, երբեմն ոչ:

Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: Թիմը պետք է կառուցել, բայց հարկավոր է պահպանել հավասարակշռությունը:

Առաջին հերթին Նեյմարը նորից պետք է գտնի երջանկությունը, հաճույք ստանա ֆուտբոլից, իսկ այս պահին նրա համար լավագույն վայրը Բրազիլիան է»,- ասել է պորտուգալացին:

Նեյմարի ու «Սանթոսի» միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա