Logo

Դեկուն հանդիպել է Նիկո Ուիլյամսի ներկայացուցիչների հետ

13:44 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերի համար պայքարը, հայտնում է El Nacional-ը:

22-ամյա ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել «Կապտանռնագույնների» ճամբար: «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն արդեն հանդիպել է աստղային խաղացողի ներկայացուցիչների հետ:

Գործարքի համար «Բլաուգրանան» ստիպված կլինի 60 միլիոն եվրո հրաժարագին վճարել:

Տեղափոխությանը կարող է խանգարել միայն ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրը: Եթե այն լուծվի, ապա Դեկուն կփորձի արագ ավարտին հասցնել գործարքը:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մյունխենի «Բավարիան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ