Պորտուգալիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն նշանակվել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն, հաղորդում է ակումբի կայքը:
45-ամյա նախկին ֆուտբոլիստն ու «Բարսելոնայի» պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի չեմպիոնը հայտարարել էր, որ Մաթեու Ալեմանին հեռանալու է ակումբի մարզական տնօրենի պաշտոնից: Մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը Դեկուն ու Ալեմանին կաշխատեն համատեղ:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Դեկուն «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2004-2008 թվականներին: Նա ակումբի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն և եռակի սուպերգավաթակիր:


