«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Լամին Յամալից:
«Կարծում եմ՝ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից: Հնարավոր է՝ մեզ պետք են նոր խաղացողներ նմանատիպ բնավորությամբ:
Մեր կազմը բալանսավորված է: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր արդեն թիմում են: Նախորդ տարի ես ասում էի, որ ոչ մեկին իրավունք չունենք կորցնելու: Հիմա կարող եմ կրկնել նույնը»,- Դեկուի խոսքն է մեջբերում ESPN-ը:


