Logo

Դեկու. «Նեյմարի վերադարձը միշտ էլ հեռու է եղել իրականությունից»

17:12 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հերքել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին լուրերը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Նեյմարի վերադարձը միշտ էլ հեռու է եղել իրականությունից: Նրա հեռանալուց հետո մենք հասկացանք, որ բավական շատ ենք վճարել. նա ֆինանսական մեծ պահանջներ ունեցող խաղացող է:

Լավագույն մարզավիճակում Նեյմարն անկասելի է և աշխարհի ուժեղագույններից մեկն է: Նրան կողջունեն ցանկացած ակումբում, բայց կարծում եմ, որ Նեյմարը կվերադառնա Բրազիլիա»,- ասել է Դեկուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը ցանկանում է «Սանթոս» վերադառնալ ոչ թե վարձավճարով, այլ մշտական հիմունքով։

Բրազիլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն մտադիր է խզել Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հետ պայմանագիրը: Այդ դեպքում նա կստանա 65 միլիոն դոլար փոխհատուցում:

Բրազիլական ակումբում էլ սպասում են, որ մինչև ամսվա վերջ աստղային ֆուտբոլիստը կժամանի հայրենիք և պայմանագիր կստորագրի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ