«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն անդրադարձել է կատալոնական ակումբի իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի մարզական ապագային, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Հաշվի առնելով նրա տարիքը և կարիերան՝ Անսու Ֆատին չի կարող մնալ առանց խաղային պրակտիկայի։ Եթե նա հեռանա, դա կլինի միայն վարձավճարով։ Ֆատին 23 տարեկան է, բայց նրա մասին խոսում են այնպես, կարծես նա արդեն 30 տարեկան լինի։ Ֆատին ունի աճելու և սովորելու տեղ», - ասել է Դեկուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆատիի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»:
🚨 Barça director Deco confirms Ansu Fati’s imminent exit: “With his age and career, Ansu Fati can't stay without playing”.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) June 22, 2025
“If he leaves, it will be on a loan. He is 23 but people talk about him like he's 30. He still has a lot to grow and learn”. pic.twitter.com/Le4AtYUog3


