Լոնդոնի «Վեսթ Հեմի» անգլիացի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը հրաժեշտ տվեց ակումբին ու շուտով կտեղափոխվի «Արսենալ»:
«Չեմ կարող հավատալ, որ անհավանական 10 տարիներն անցյալում են: «Վեսթ Հեմն» իմ կյանքի մեծ մասն էր թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Հրաժեշտ տալը երբեք հեշտ չէ: Հիասքանչ պահեր եմ անցկացրել այս ակումբում՝ աճելով որպես մարդ, խաղացող ու ավագ: Շնորհակալ եմ ֆանտաստիկ տարիների համար: Սիրում եմ բոլորիդ»,- Ռայսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության համար «Արսենալը» կվճարի 122 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Դեկլան Ռայսը լոնդոնյան ակումբի գլխավոր թիմի գույները պաշտպանում էր 2017 թվականի հուլիսից և 245 խաղում դարձել է 15 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ: