Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Վեսթ Հեմը» գործարքի համար կստանա 100 միլիոն ֆունտ՝ ևս 5 միլիոն հավելավճարի հնարավորությամբ: Ֆինանսական տեսանկյունից սա բրիտանական ակումբների համար ներքին տրանսֆերների ռեկորդ է:
24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «41» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Դեկլան Ռայսը լոնդոնյան ակումբի գլխավոր թիմի գույները պաշտպանում էր 2017 թվականի հուլիսից և 245 խաղում խփել էր 15 գոլ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում: Ավարտված մրցաշրջանում անգլիացին «Վեսթ Հեմի» հետ նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

A new chapter begins. pic.twitter.com/ha5Btd8I2h
— Arsenal (@Arsenal) July 15, 2023


