Logo

39-ամյա Դեֆոն վերադարձել է անգլիական ֆուտբոլ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:17 / 01.02.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ջերմեյն Դեֆո

«Տոտենհեմի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն պայմանագիր է կնքել անգլիական 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սանդերլենդի» հետ՝ հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Սանդերլենդի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Դեֆոն 2015-ից 2017 թվականներին հանդես է եկել «Սանդերլենդում»:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղից հետո «Սանդերլենդն» Անգլիայի 3-րդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։

2020 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հունվարն անգլիացին հանդես է եկել շոտլանդական «Ռեյնջերսում»։ Այդ ընթացքում նա հասցրել է Գլազգոյի ակումբի կազմում անցկացնել 74 հանդիպում, որոնցում խփել է 32 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

2004-ից 2008 թվականներին և 2009-ից 2014 թվականներին Դեֆոն պաշտպանել է «Տոտենհեմի» գույները։

Հավելենք՝ ֆուտբոլիստն Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 57 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա