Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:27 / 27.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները մտադիր են անգլիացու տրանսֆերային իրավունքները գնել ամառային պատուհանի ընթացքում:  Երիտասարդ ֆուտբոլիստի խաղով հիացած է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: Գործարքի արժեքը կարող է կազմել 120 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:

Ընթացիկ մրցաշրջանում «Մրճահարների» կազմում Ռայսը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա